Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 
  • Նոր Պիկասո

    Նոր Պիկասո

    21.01.2014| 21:46
    Բոսնիայի Կոզարսկա Դուբիցա քաղաքի ազգային գրադարանում հայտնաբերվել է Պաբլո Պիկասոյի անհայտ կտավը, որ այնտեղ է 1980-ական թվականների վերջերից: Կտավը գրադարանին է նվիրել Բոսնիայի ազգային հերոս Բոշկո Շիլեգովիչը: Նա նկարը ստացել է անձամբ Պիկասոյից 1964 թվականին, երբ մեկնել էր Փարիզ մասնակցելու կոմունիստական կոնգրեսին:
  • Ի՞նչ կանի Լավրովը լեհերի օղին

    Ի՞նչ կանի Լավրովը լեհերի օղին

    21.01.2014| 21:30
    Լեհ լրագրողը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ազգային արտադրության օղի է նվիրել: «Սերգեյ Վիկտորովիչ, երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում հանդիպման ընթացքում ձեզ կարտոֆիլ նվիրեց, դուք հիշեցիք Լեհաստանի մասին։ Մենք նույնպես հիշում ենք, և Ձեզ համար նվեր ենք պատրաստել»,-ասել է նա:
  • Դ. Շահնազարյան. «Ստրատեգիական առումով հնարավոր չէ Ուկրաինային շեղել եվրոպական ուղուց»

    Դ. Շահնազարյան. «Ստրատեգիական առումով հնարավոր չէ Ուկրաինային շեղել եվրոպական ուղուց»

    21.01.2014| 17:18
    «Իրադրությունը՝ Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱԱ նախկին նախարար Դավիթ Շահնազարյանն այսօր Ուկրաինայի հետ ուղիղ կապի միջոցով իր աջակցությունը հայտնեց Մայդանում ցուցարարների պահանջներին։ Նա ողջունեց ուկրաինացիների՝ եվրոպական ընտանիքին միանալու պայքարն ու ձգտումները։
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    21.01.2014| 16:23
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 22-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան 1-21, 2-98, Պուշկինի 1-10, Վարդանանց 1-107, Վարդանանց փակուղի, Խանջյան 31/1, Թումանյան 5, 5/1, 9/1, 11/1, 11/2, Արամի 2, Աբովյան 14 համարների, Ադամյան, Բելյակով փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • «Բոլոր հնարավորությունները սպառված չեն»

    «Բոլոր հնարավորությունները սպառված չեն»

    21.01.2014| 16:21
    «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, անդրադառնալով Ուկրաինայի դեպքերին՝ նշեց, որ պերմանենտ Մայդանը կշարունակվի, մինչև տեղի ունենան հերթական ընտրությունները:
  • Մայդանի պայքարը միայն ուկրաինացիների համար չէ

    Մայդանի պայքարը միայն ուկրաինացիների համար չէ

    21.01.2014| 15:42
    «Մեդիա» կենտրոնում հրավիրված «Իրադրությունը Ուկրաինայում» քննարկմանը տեսազանգի միջոցով Ուկրաինայում տիրող իրավիճակը ներկայացրեց «Վերածնունդ» միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան: Նա նշեց, որ իրադարձություններն ընթանում են «Դինամո» փողոցում, և որ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ պայքարելու հանուն եվրոպական հեռանկարի: Դմիտրի Շուլգան մտահոգիչ է համարում, որ երկիրը թաթախված է կոռուպցիայի մեջ:
  • Այսօր գրկախառնության միջազգային օրն է

    Այսօր գրկախառնության միջազգային օրն է

    21.01.2014| 14:41
    Աշխարհում հունվարի 21-ը նշվում է որպես Գրկախառնության միջազգային օր (International Hug Day): Տոնը 1986թ. սահմանվել էր ԱՄՆ-ում՝ National Hugging Day անունով, այնուհետև տարածվել էր ամբողջ աշխարհում:
  • Արցախցի գրողը ` Ռուսաստանի գրական մրցույթի եռակի դափնեկիր

    Արցախցի գրողը ` Ռուսաստանի գրական մրցույթի եռակի դափնեկիր

    21.01.2014| 12:30
    Գրող և լրագրող Աշոտ Բեգլարյանը երրորդ անգամ դարձել է «Մեծ պանդուխտը` երիտասարդներին» միջազգային հիմնադրամի (Ռուսաստան) կազմակերպած գրական մրցույթի դափնեկիր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի գրողների միության պաշտոնական կայքէջից: Մրցանակաբաշխությանը մասնակցել է 60 գրող Ռուսաստանից և այլ երկրներից։
  • Սիրիայի հարցով բանակցությունները` ձախողման եզրին

    Սիրիայի հարցով բանակցությունները` ձախողման եզրին

    21.01.2014| 01:58
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իրանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Սիրիայի հարցով Ժնևյան բանակցություններին: Պան Գի Մունն ասել է, որ ինքը ստացել է Թեհրանի հավաստիացումը, որ ԻԻՀ-ն «դրական ու կառուցողական դեր կխաղա» Սիրիայի հարցով բանակցություններում:
  • Ռուսաստանի Կենտրոնական բանկը հաստատում է՝ ՌԴ-ն ավելացնում է արտաքին պարտքը

    Ռուսաստանի Կենտրոնական բանկը հաստատում է՝ ՌԴ-ն ավելացնում է արտաքին պարտքը

    21.01.2014| 01:56
    Ռուսաստանի արտաքին պարտքը 2013 թ. աճել է 15 տոկոսով և այժմ 732 միլիարդ դոլար է՝ նշված է Կենտրոնական բանկի հունվարի 20-ի հրապարակման մեջ: Բացարձակ առումով արտաքին պարտքը աճել է 95,61 միլիարդ դոլարով: Արտաքին պարտքը ձևավորվում է պետական կառավարման մարմինների պարտքերից և մասնավոր սեկտորի պարտավորություններից: